Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ հուլիսի 11-ի օրվա վերջից մինչև հուլիսի 13-ի առավոտ Արևելյան Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ, տեղ-տեղ՝ ուժեղ

15:47, 11.07.2026

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Արևելյան Վրաստանում հուլիսի 11-ի օրվա վերջից մինչև հուլիսի 13-ի առավոտ սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի տարածաշրջաններում տեղ-տեղ սպասվում են ուժեղ տեղումներ, հնարավոր է ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։

«Հուլիսի 11-ի օրվա վերջից մինչև հուլիսի 13-ի առավոտ Արևելյան Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ տեղումներ, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի տարածաշրջանների տարածքում տեղ-տեղ՝ ուժեղ։ Հնարավոր է ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։

Սպասվող ուժեղ տեղումները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի բարձրացում, փոքր գետերի վարարումներ, իսկ բլրաշատ և լեռնային գոտիներում՝ սողանքային-սելավային գործընթացների առաջացում ու ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)», – ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ