Օդերևութաբանների կանխատեսմամբ, գիշերը Վրաստանում օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
Դեկտեմբերի 24-25-ին արևմտյան, իսկ դեկտեմբերի 24-26-ին Արևելյան Վրաստանում գիշերվա ժամերին սպասվումէ օդի ջերմաստիճանի զգալի նվազում,- տեղեկությունը տարածում է Միջավայրի ազգային գործակալությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, Արևմտյան Վրաստանի իջվածքում սպասվող սառնամանիքը (-2, -4 աստիճան) հնարավոր է, վնասի ցիտրուսի բերքը: