Օդերևութաբանների կանխատեսմամբ, այս ամառ Վրաստանի տարածքում ջերմաստիճանը նորմայից ավել կլինի մեկ աստիճանով
Օդերևութաբանների կանխատեսմամբ, այս ամառ Վրաստանի տարածքում ջերմաստիճանը նորմայից ավել կլինի մեկ աստիճանով

Օդերևութաբանների կանխատեսմամբ, այս ամառ Վրաստանի տարածքում ջերմաստիճանը նորմայից ավել կլինի մեկ աստիճանով: Այս մասին տեղեկութուն է տարածում միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալությունը:

«Վրաստանի տարածքում ամռան սեզոնին միջին բազմամյա ջերմաստիճանը Արևմտյան Վրաստանի իջվածքում +21, +22 է, սարում +18, +20, բարձրադիր գոտում +15, +17, Արևելյան Վրաստանի իջվածքում +19, +23, սարում +17, +19, բարձրալեռ շրջաններում +14, +15 է»,- հայտարարել է Միջավայրի ազգային գործակալությունում: