Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 5-7-ին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

16:46, 04.04.2025

Բնապահպանության ազգային գործակալությունը տարածել է տեղեկություն ապրիլի 5-7-ին Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Թբիլիսիում ևս հնարավոր է կարճատև անձրև ամպրոպով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +20-ից +22 աստիճանի սահմաններում։

Ծովափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) տեղ-տեղ անձրև է սպասվում։ Օդի ջերմաստիճանը՝ +20, +22։

Արևմտյան Վրաստանի դաշտային շրջաններում (Զեստափոնի, Քութաիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) տեղ-տեղ անձրև է սպասվում։ Օդի ջերմաստիճանը՝ +21, +23։

Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք) նույնպես հնարավոր է տեղումներ։ Օդի ջերմաստիճանը՝ +20, +22։

Արևմտյան Վրաստանի բարձրալեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է անձրև։ Ջերմաստիճանը ցերեկը՝ +12, +14։

Քարթլիում (Ռուստավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ջերմաստիճանը՝ +22, +24։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիգնախի, Լագոդեխի, Քվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) նույնպես հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ջերմաստիճանը՝ +21, +23։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ջերմաստիճանը՝ +15, +20։

Արևելյան Վրաստանի բարձրալեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ջերմաստիճանը ցերեկը՝ +8, +13։

Նմանատիպ