Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 2-3-ին Վրաստանում սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, գետերում ջրի մակարդակի բարձրացում և սողանքային գործընթացների ակտիվացում լեռնային շրջաններում
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը ապրիլի 2-3-ին սպասվող եղանակային պայմանների վերաբերյալ նախազգուշացնում է բնակչությանը։
Օդերևութաբանների համաձայն՝ ապրիլի 2-ի երկրորդ կեսից մինչև ապրիլի 3-ի վերջ՝ Վրաստանում սպասվում է պարբերական անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ուժեղ, հնարավոր է քամու ուժգնացում։
«Սպասվող տեղումները կարող են հանգեցնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, իսկ փոքր գետակներում՝ ջրհեղեղների։ Երկրի բարձրալեռնային շրջաններում հնարավոր է ձնահոսքերի ձևավորում, իսկ բլրաշատ և լեռնային գոտիներում՝ սողանքա-ռելիեֆային գործընթացների առաջացում և ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)», – նշված է շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։