Օդերևութաբանները հունվարի 15-ից 20-ը հիմնականում առանց տեղումների եղանակ են կանխատեսում
Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում քամին կհանդարտվի հունվարի 15-ից, իսկ մինչև հունվարի 20-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հունվարի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում կբարձրանա մինչև +11, +16 աստիճան:
Բացի այդ, այսօր՝ հունվարի 14-ին, Արևմտյան Վրաստանում կպահպանվի առանց տեղումների և քամու եղանակ:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ այսօրվանից մինչև հունվարի 20-ը Արևելյան Վրաստանում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Բացի այդ, մինչև հունվարի 17-ը գիշերը սառնամանիքը կուժեղանա, իսկ հունվարի 17-ից սառնամանիքները կթուլանան, ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +4, +9 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Թբիլիսիում այսօրվանից մինչև հունվարի 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -3, -5, ցերեկը կբարձրանա +7, +9 աստիճանի սահմաններում։