Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ավտոճանապարհներին սահմանափակումներ են մտցվել
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհների մի քանի հատվածներում երթևեկության հատուկ ռեժիմներ են սահմանվել։
Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ճանապարհի կմ138-կմ158 (Չումաթելեթի-Խունևի) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ Շարժումն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։
Նաև առատ ձյան պատճառով Բաթումի-Ախալցիխե հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 86-կմ 106 հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն հակասայթակող շղթաների կիրառմամբ, իսկ մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Ալպանա-Ցագերի ավտոճանապարհի կենցաղային նշանակության հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասայթակող շղթաներով։