Օդերեւութաբանների կանխատեսումներով Վրաստանում փետրվարի 15-17-ին սպասվում է անձրևային եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում փետրվարի 15-17-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում փետրվարի 15-17-ը սպասվում է անձրևային եղանակ։
Թբիլիսիում սպասվում է փոքր անձրեւ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ին ցերեկը կլինի +12, +14, 17-ին կնվազի +5, +7 աստիճան տաքություն։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը կլինի +12, +14 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Քութայիսի, Զեստափոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) սպասվում է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը կլինի +11, +13 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) տեղ-տեղ ձյուն է տեղում։ Օդի ջերմաստիճանը կլինի +5, +7 աստիճան տաքություն։
Քարթլիում առանձին վայրերում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) կդիտվի անձրև։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ը ցերեկը կլինի +12, +14, 17-ին կնվազի +6, +8 աստիճան տաքություն։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) տեղ-տեղ կդիտվի անձրեւ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ին ցերեկը կլինի +12, +14, 17-ին կնվազի +5, +7 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի, Դեդոփլիսծղարո) փետրվարի 15-16-ը տեղ-տեղ կդիտվի անձրեւ, 17-ին հնարավոր է ձյուն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ը ցերեկը կլինի +10, +12, 17-ին կնվազի +6, +8 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ ձյուն է տեղալու։ Օդի ջերմաստիճանը կլինի +3, +5 աստիճան։