Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում հունիսի 16-18-ը սպասվում է անձրեւ եւ ուժեղ քամի
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում հունիսի 16-18-ը սպասվող եղանակի մասին։
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում հունիսի 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և կայծակ, տեղ-տեղ՝ ուժգին, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում, ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։
«Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերում հեղեղումներ, լեռնոտ և լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ (սպառնալիքի մակարդակը միջին է)»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։