Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում հուլիսի 20-ին կպահպանվի անձրեւոտ եղանակ, հնարավոր է կարկուտ եւ քամի, իսկ հուլիսի 21-22-ը առանձին շրջաններում սպասվում է անձրեւային եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում հուլիսի 20-22-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ մինչև հուլիսի 21-ի առավոտ Վրաստանում կպահպանվի տեղումնառատ եղանակը, տեղ-տեղ կա կարկուտի և քամու ուժգնացում։ Հուլիսի 21-22-ը միայն առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա։
Թբիլիսիում հուլիսի 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Հուլիսի 22-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +30, +32 աստիճան։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հուլիսի 20-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ 21-22-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան։
Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) հուլիսի 20-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ 21-22-ը կդիտվի շոգ և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթի լեռնանցք) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +30, +32 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սպասվում է կարճատեւ անձրեւ՝ կայծակով։ Օդի ջերմաստիճանը կլինի +27, +29 աստիճան տաքություն։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) հուլիսի 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Հուլիսի 22-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +31, +33 աստիճան։ Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) հուլիսի 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, առանձին վայրերում կա կարկուտ և քամու ուժգնացում։ Հուլիսի 22-ին կդիտվի առանց տեղումների եղանակ. Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31, +33 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։