Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ վաղը առանձին հատվածներում կդիտվի անձրև, իսկ հունիսի 25-26-ին սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում հունիսի 23-ին կպահպանվի անձրեւային եղանակ, տեղ-տեղ կայծակով, արեւելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։
«Զով և առանց տեղումների եղանակից հետո հունիսի 24-ին միայն առանձին հատվածներում կդիտվի տեղումներ, իսկ 25-26-ին սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա +28, +33 աստիճանով։
Թբիլիսիում հունիսի 23-24-ը սպասվում է անձրեւ, 25-26-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +29, +31 աստիճան», – հայտնում են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։