Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 20-22-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրևային եղանակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում փետրվարի 20-22-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 20-22-ը Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրևային եղանակ։
Թբիլիսիում սպասվում է փոքր անձրեւ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +10, +12 աստիճան։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) փետրվարի 20-21-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 22-ին հնարավոր է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Քութայիսի, Զեստափոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) փետրվարի 20-ին և 22-ին տեղ-տեղ տեղումներ կլինեն, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +13, +15 աստիճան։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) փետրվարի 20-ին եւ 22-ին տեղ-տեղ կդիտվի անձրեւ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +8, +10 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) փետրվարի 20-ին եւ 22-ին տեղ-տեղ ձյուն կտեղա, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +5, +7 աստիճան տաքություն։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) առանձին վայրերում կդիտվի անձրևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղկարո) սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) կդիտվի անձրեւային եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +8 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) տեղ-տեղ ձյուն կտեղա։ Օդի ջերմաստիճանը կլինի -1, +1 աստիճան։