Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ նոյեմբերի 5-ին Վրաստանում սպասվում է անձրեւ, բարձրադիր շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ հնարավոր է ուժգին բուք
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ նոյեմբերի 5-ին Վրաստանում սպասվում է անձրեւ, բարձրադիր շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ հնարավոր է ուժգին բուք

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 5-ին Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ ձյուն, բարձրադիր շրջաններում՝ ուժեղ բուք։

Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ Վրաստանի տարածքի մեծ մասում կփչի արևմտյան ուժեղ քամի։ Ծովում հնարավոր է 4-6 բալանոց փոթորիկ։

«Հնարավոր է, որ սպասվող տեղումները առաջացնեն Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի բարձրացում, իսկ լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքների սկիզբ և ակտիվացում (սպառնալիքի մակարդակը միջին է)»,- տեղեկանում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։