Օդերեւութաբանական բարդ պայմանների պատճառով Ախալքալաք-Կարծախ ճանապարհին սահմանափակումներ են մտցվել
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարային վարչության տվյալներով՝ միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի կմ5-կմ36.5-ում արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով և 30 նստատեղից ավելի տեղատարողությամբ ավտոբուսների տեղաշարժը:
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակման պատճառը բարդ օդերեւութաբանական պայմաններն են եղել (առատ ձյուն, մերկասառույց, վատ տեսանելիություն)։
Ճանապարհի այս հատվածում, սակայն, մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։