Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերի 6-ին Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում են առատ ձյան տեսքով տեղումներ
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերի 6-ին Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում են առատ ձյան տեսքով տեղումներ

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 6-ին Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է առատ ձյուն։

Նրանց տվյալներով՝ ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակել երթեւեկությունը։

«Դեկտեմբերի 6-ին օրվա երկրորդ կեսից մինչև դեկտեմբերի 7-ի առավոտ Արևելյան Վրաստանի հյուսիսային լեռնային շրջաններում սպասվում է առատ ձյուն, հնարավոր են ձնահյուսեր, մառախուղ և բուք։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակել երթեւեկությունը»,- ասվում է տեղեկատվության մեջ։