Օդանավակայանների միավորում. Վրաստանի բոլոր երեք միջազգային օդանավակայաններից թռիչքները կիրականացնեն միայն այն ավիաընկերությունները, որոնք չեն գտնվում պատժամիջոցների ցանկում
Վրաստանի բոլոր երեք միջազգային օդանավակայաններից թռիչքներ կիրականացնեն միայն այն ավիաընկերությունները և այն օդանավերը որոնք պատժամիջոցների ցանկում չեն։ Այս մասին հայտարարություն է տարածում Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։
«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով` ցանկանում ենք ևս մեկ անգամ պարզաբանել. Որոշումը վերաբերում է Վրաստանի բոլոր միջազգային օդանավակայաններին՝ Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանին, Դավիթ Աղմաշենեբելիի Քութայիսիի միջազգային օդանավակայանին և Ալեքսանդր Քարթվելիի Բաթումիի միջազգային օդանավակայանին։
Եվս մեկ անգամ կհստակեցնենք՝ դեպի օդանավակայաններ թռիչքներ կիրականացնեն միայն այն ավիաընկերությունները և այն ինքնաթիռները, որոնց վրա պատժամիջոցները չեն ազդել։ Որևէ միջազգային օդանավակայանի միջև տարբեր մոտեցում չի լինելու»,- ասված է հայտարարության մեջ։