Օդանավակայանների ասոցիացիայի տնօրեն. Wizz Air-ը Վրաստանի ավիաշուկայում ընդլայնվելու ներուժ ունի
Եվրոպայի ամենաարագ զարգացող «Wizz Air» ավիաընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջոզեֆ Վարադը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում։
Այցի շրջանակներում Ջոզեֆ Վարադին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոն, էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին և Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Թամար Արչուաձեն։
Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հետագա խորացման ուղիներն ու ապագայում նոր ուղղություններ ավելացնելու հնարավորությունները։
«Մենք մշտապես աշխատում ենք մեր ռազմավարական գործընկեր «Wizz Air»-ի հետ նոր ուղղություններ ավելացնելու և առկա ուղղություններում հաճախականությունների ավելացման ուղղությամբ: Մեզ համար կարևոր է ավելի շատ ուղիղ կապեր ունենալ Եվրոպայի հետ, 10 տարի մենք արդյունավետ համագործակցություն ենք ունեցել ավիաընկերության հետ, որը վերջին տարիներին եղել է վրացական ավիաշուկայի առաջատարը։ Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ «Wizz Air»-ն ունի վրացական ավիաշուկայում հետագա ընդլայնման ներուժ»,- ասել է Թամար Արչուաձեն։
«Wizz Air»-ը Վրաստանում գործում է արդեն 10 տարի և ունի երկու ինքնաթիռ՝ տեղակայված Քութաիսիի միջազգային օդանավակայանում։ Այս փուլում ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում Քութայիսիից 14 երկրների 22 ուղղություններով։
«Մենք շատ հպարտ ենք Վրաստանի հետ մեր հարաբերություններով և ձեր երկրում բոլոր բիզնես գործընկերների հետ համագործակցությամբ: Մեզ գոհացնում է նաև այն փաստը, որ մենք Վրաստանի կարևորագույն ավիաընկերություններից ենք։ Մենք Վրաստանում գործում ենք արդեն 10 տարի, բազա ունենք նաև Քութաիսիի միջազգային օդանավակայանում։ Մենք աշխատացնում ենք տեղացի մարդկանց, ստեղծում աշխատատեղեր և աջակցում ենք այն ծառայություններին ու կարիքներին, որոնք պահանջում են ձեր երկրում առկա մեր բազան: Մենք իսկապես ցանկանում ենք հետագայում զարգացնել մեր բիզնեսը Վրաստանում և ավելի շատ օդանավեր տեղադրել Քութայիսիում, որպեսզի ավելի շատ ուղղություններ առաջարկենք ճանապարհորդներին», – ասաց Ջոզեֆ Վարադին:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների միությունը։