Օրենքի սահմանադրական նորմերի հետ անհամապատասխանեցման գործերով քաղաքացիները ընդեմ խորհրդարանի հաղթել են 40 անգամ
Օրենքի սահմանադրական նորմերի հետ անհամապատասխանեցման գործերով քաղաքացիները ընդեմ խորհրդարանի հաղթել են 40 անգամ

Քաղաքացի Գիվի Շանիձեի կողմից սահմանադրական դատարանում հաջողությամբ ավարտված գործը մտնելու է ընդեմ խորհրդարանի անհատների օգտին բավարարված հայցերի վիճակագրության մեջ:

1996-2017 թթ. պաշտոնական վիճակագրության համաձայն, սահմանադրական դատարանում խորհրդարանը պարտվել է 39 գործում: Դրանք միայն այն հայցերն են, որտեղ հաստատվել է խորհրդարանի կողմից ընդունած  օրենքի – սահմանադրության հետ անհամապատասխանեցումը:

Պաշտոնական տվյալները հրապարակված են Վրաստանի սահմանադրական դատարանի վեբկայքում: Վիճակագրության համաձայն հիմնականում հայցերը վերաբերում են Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված տարբեր օրենքների, սահմանդրության՝ 14, 20, 21, 42 և 19-րդ հոդվածների հետ անհամապատասխանեցմանը: