Նյուզուիք. Ըստ առաջին հարցումների Քամալա Հարիսը Ջո Բայդենի նախընտրական արշավից դուրս գալուց հետո պարտվում է Դոնալդ Թրամփին
Ջո Բայդենի նախընտրական արշավից հեռանալուց հետո անցկացված առաջին հարցումների համաձայն՝ Քամալա Հարիսը պարտվում է Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է Newsweek -ը։
Ըստ հրապարակման՝ Բայդենի հայտարարությունից հետո On Point Politics-ի և Socal Research-ի սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ընտրողների 51 տոկոսը պաշտպանում է Դոնալդ Թրամփին, իսկ 43 տոկոսը կպաշտպաներ Կամալա Հարիսին, եթե ընտրություններն անցկացվեին այսօր։
Հարցվածների վեց տոկոսը որոշում չի կայացրել։