Նյու-Յորքում, Չիկագոյում և Բոստոնում կայացել է վրացական գինու շնորհանդեսը
Նյու-Յորքում, Չիկագոյում և Բոստոնում ներկայացրել են վրացական գինին:
Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, շնորհանդեսը, համտեսման հետ միասին ներառում էր վրացական գինու մշակույթի և ժամանակակից գինու արդյունաբերության մասին դասընթաց:
Միջոցառումը վարում էր ամերիկացի տոպ-սոմելյա Տեյլոր Պարսոնսը:
Գինու շնորհանդեսին ներկա են գտնվել վրացական գինի արտադրողները, տեղի գինու առևտրականներ և մամուլի ներկայացուցիչներ:
Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, գերատեսչության կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընտրվել է որպես վրացական գինու պոտենցիալ աճող ռազմավարական արտահանումային շուկա: