Նյու Յորքի զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը
Առաջին անգամ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորքի զբոսաշրջային ցուցահանդեսին։ Այս մասին տեղեկություն է տարածում Զբոսաշրջության ազգային վարչությունը։
Սեփական տեղեկությունների համաձայն՝ New York Travel and Adventure Show-ում Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը ճանաչվել է ցուցահանդեսի լավագույն նոր մասնակից։
«Երկօրյա ցուցահանդեսի շրջանակներում Վրաստանի ստենդում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու Վրաստանի զբոսաշրջային արտադրանքին։ Ցուցահանդեսի շրջանակներում տեղի են ունեցել գործարար հանդիպումներ միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ, կազմակերպվել են շնորհանդեսներ Վրաստանի զբոսաշրջային ներուժի վերաբերյալ։
Նյու Յորքի միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին ներկայացվել է մոտ տասը ընկերություն՝ Զբոսաշրջության ազգային վարչության, Աջարիայի զբոսաշրջության և հանգստավայրերի դեպարտամենտի, Իմերեթի ուղղությունների կառավարման կազմակերպության հետ միասին։
New York Travel and Adventure Show-ն այս տարի ունեցել է մոտ 25000 այցելու, ցուցահանդեսին ներկա են եղել միջազգային լրատվամիջոցների մոտ 400 ներկայացուցիչներ»,- նշվում է Զբոսաշրջության ազգային վարչության հաղորդագրության մեջ։