Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել
Նյու Յորքի պայթյունի կազմակերպչին ահաբեկչության մեջ են մեղադրել

Բանգլադեշի 27-ամյա բնակիչը, որը կասկածվում է Նյու Յորքում դեկտեմբերի 11-ին պայթյուն կազմակերպելու մեջ, մեղադրվում է ահաբեկչության մեջ, հաղորդում է BBC-ն:

Ակայեդ Ուլան շարժման մեջ է դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը Մանհեթենի արեւելյան մասում՝ Թայմս սքվերից ոչ հեռու, Նյու Յորքի ավտոբուսի տերմինալում:

Ինքնապայթեցման արդյունքում Ուլանը այրվածքներ եւ կտրած վերքեր է ստացել, մոտակայքում գտնվող եւս 3 մարդ՝ թեթեւ մարմնական վնասվածքներ:

Այժմ կասկածյալը ծանր վիճակով հիվանդանոցում է:

Ըստ New York Times-ի՝ Ուլան ոստիկաններին ասել է, որ որգեշնչվել է անցյալ տարի Բեռլինի ամոնորյա տոնավաճառի հարձակումից՝ փորձելով «ԱՄՆ-ից վրեժ լուծել ԻՊ դեմ հարվածների համար»:

Նախնական տվյալներով՝ կասկածյալը խմբավորման հետ առնչություն չունի:

CNN-ը հաղորդում է, որ Ուլան պատմել է, որ այդ քայլին գնացել է Իսրայելի կողմից Գազայի հատվածում «վերջերս կատարված գործողություններից հետո»: