Նյու Յորքի նահանգապետ. Ոչ ոքին համոզելու կարիք չունեք, որ պետք է վերադառնաք ձեր աշխատանքին
Նյու Յորքի նահանգապետ. Ոչ ոքին համոզելու կարիք չունեք, որ պետք է վերադառնաք ձեր աշխատանքին

Ոչ ոքին համոզելու կարիք չունեք, որ պետք է վերադառնաք ձեր աշխատանքին,- այսպես է արձագանքել Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն բողոքի ցույցերին, որի մասնակիցները պահանջում են չեղարկել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով գործող սահմանափակումները:

«Անհրաժեշտ չէ բողոքել, որպեսզի համոզեք, որ պետք է վերադառնաք աշխատանքին, դուրս գալ տանից, սակայն դա պետք է այնպես տեղի ունենա, որ ապագայում խուսափենք պայթյունից»,- հայտարարել է Նյու Յորքի նահանգապետը:

Էնդրյու Քուոմոյի փոխանցմամբ, վերջին 24 ժամում Նյու Յորքում կորոնավիրուսից զոհվել է 478 մարդ: