Նյու Յորքի քաղաքապետ. Ինքնիշխան պետության վրա հարձակումը պատերազմական ակտ է, ռեժիմի փոփոխության ձգտումը ազդում է նաև Նյու Յորքում բնակվող վենեսուելացիների վրա, իմ գլխավոր մտահոգությունը նրանց անվտանգությունն է

Միակողմանի հարձակումը ինքնիշխան պետության վրա պատերազմական ակտ է և դաշնային և միջազգային իրավունքի խախտում, – սոցիալական ցանցերում գրել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։

Ըստ նրա, Վենեսուելայում ռեժիմը փոխելու փորձը ազդում է նաև Նյու Յորքում բնակվող վենեսուելացի քաղաքացիների վրա։

«Ռեժիմի փոփոխության այս ակնհայտ ձգտումը անմիջական ազդեցություն է ունենում ոչ միայն արտասահմանում գտնվողների, այլև նյույորքցիների վրա։ Այդ թվում՝ տասնյակ հազարավոր վենեսուելացիների, ովքեր այս քաղաքը իրենց տունն են համարում։ Իմ հիմնական մտահոգությունը նրանց և բոլոր նյույորքցիների անվտանգությունն է։ Իմ վարչակազմը կշարունակի հետևել իրավիճակին և տալ համապատասխան ուղեցույցներ», – գրում է Զոհրան Մամդանին։