Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները՝ ժյուրին ԱՄՆ նախկին նախագահին Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել
Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները՝ ժյուրին ԱՄՆ նախկին նախագահին Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել։ Թրամփին մեղադրել են ֆինանսական փաստաթղթերը կեղծելու մեջ։
Երկօրյա քննարկումներից հետո երդվյալ ատենակալները Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել բոլոր 34 մեղադրանքներում։ Դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ էր ժյուրիի միաձայն որոշումը։
Դատավորը դատավճիռը կհրապարակի հուլիսի 11-ին։
Այս որոշմամբ Թրամփը ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահն է, ով դատապարտվել է քրեական հանցագործության համար։
Թրամփը մեղադրվում է հաշվապահական փաստաթղթեր կեղծելու մեջ՝ 2016 թ. նախագահական ընտրություններից առաջ պոռնոաստղին վճարած գումարը`130.000 դոլարը թաքցնելու համար , որն օգտագործվել է փաստաթղթերում որպես իրավական ծախսեր: Իրականում այդ գումարը վճարվել է պոռնոաստղ Սթորմի Դենիելսին Թրամփի հետ սեռական հարաբերությունների մասին լռելու դիմաց։
Ինքը՝ Դոնալդ Թրամփը իրեն մեղավոր չի ճանաչում: