Նյու Յորքի բնակչությանն անվճար կբաժանեն բժշկական դիմակներ
Նյու Յորքի բնակչությանն անվճար կբաժանեն բժշկական դիմակներ

Նյու Յորքի բնակչությանը հաջորդ շաբաթվա ընթացքում կբաժանվի 100 000 անվճար բժշկական դիմակ:

Դիմակները կբաժանեն այգիներում և հանրային հավաքների այլ վայրերում, առաջնահերթ կլինեն այնպիսի բնակավայրերը, որտեղ կորոնավիրուսով վարակվելու ցուցանիշն ամենաբարձրն է:

«Մենք ցանկանում ենք, ժողովրդի համար բժշկական դիմակը դարձնել մատչելի, ուստի դրանք անվճար կբաժանենք այգիներում: Շուտով եղանակը կտաքանա և բնակչությունը դուրս կգա այգիներ: Ցանկալի է, որ բնակչությունը խուսափի տանից դուրս գալուց, սակայն ցանկանում եմ, որպեսզի բոլորն ունենան բժշակական դիմակներ»,- հայտարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն: