Կյանքը Վրաստանի և Ռուսաստանի «շարժող սահմանին» – այս վեռնագրով ֆոտոռեպորտաժ է տարածել «Նյու Յորք Թայմսը»:
Հրատարակչության մեջ նկարագրված է այն մարդկանց առօրյան, ովքեր բնակվում են բռնազավթիչների կողմից վերահսկվող տարածքների մոտակայքում:
«Պատկերացրեք, որ արդանում եք այլ երկրում այնպես, որ նույնիսկ չեք փոխել ձեր բնակության վայրը: Նման իրականության առջև կանգնած են Ցխինվալի տարածաշրջանի բնակիչները, որը ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ճանաչում են, որպես Վրաստանի անբաժանելի մաս, չնայած դրան այս տարածաշրջանը արդեն 30 տարուց ավել է ինչ Ռուսաստանի ազդեցության տակ է»,-գրում է հոդվածի հեղինակը:
Հոդվածում գրված է նաև, որ չնայած հրադադարի մասին համաձայնագրին, Ռուսաստանի զինված ուժերը անորեն առաջ են քաշվում:
«Ցխինվալի տարածաշրջանում անցկացված այսպես կոչված սահմանը ճանաչվել է Ռուսաստանի և ևս երեք պետության կողմից: 2008 թվականից հետո իրենց բնակարանները լքել է 300 000 -ից ավելի մարդ: 2011 թվականին Ռուսաստանը սկսեց ամրացնել այդ սահմանները, օգտագործելով նույնիսկ փշալարեր: Այսօրվա դրությամբ վրացիներին արգելվում է այսպես կոչված սահմանին մոտենալ 200 մետրով, հակառակ դեպքում նրանց ձերբակալում են և ստիպում վճարել տուգանք»,-ասված է հոդվածում:
Լուսանկարների հեղինակն է Թակո Ռոբաքիձեն:
Նինոն ցուցադրում է իր տունը, որը այրվել է 2008 թվականի Վրաստան-Ռուսաստան պատերազմի ժամանակ: Նրա ընտանիքը չունի տունը վերականգնելու հնարավորություն: Զարդիաանթկարի գյուղ. 2017 թ.
Գյուղատնտեսությունը բռնազավթված սահմանի մոտակայքում բնակվող մարդկանց համար, հանդիսանում է եկամտի հիմնական աղբյուրը:
Մարինան Քեմերի գյուղում ուսուցչուհի էր, այդ դպրոցը այսօր բռնազավթված է ռուսների կողմից:
Կինը՝ պատերազմից հետո այրված իր տանը: Զարդիաանթկարի:
Պատերազմից հետո Մարյամը և իր ընտանիքի անդամները լքել են սեփական տունը և այսօր բնակվում են Կարալեթիի փախստականների բնակավայրում:
Դեղձի ծառերը Աձվի գյուղում, 2017 թ.
Նինոն իր և երկու եղբայրների համար ճաշ է պատրաստում:Նրա ծնողները չեն ցանկանում հեռանալ իրենց տնից: Նինոն աշխատում է Խուրվալեթիի դպրոցում, իսկ եղբայրները զբաղված են հողագործությամբ:
Տարեց կինը Գուգութիանթկարիում լոբի է մաքրում:
Ազգությամբ օս Գալինա Քելեխսեևան իր վրացի ամուսնու հետ բնակվում է Շավշեբիի փախստականների բնակավայրում:
Նոդարին բռնազավթված գոտու մոտակայքում փայտ էր հավաքում, երբ նրան ձերբակալեցին ռուս զինվորականները: Նա 4 օր անց է կացրել Ցխինվալիի մեկուսարանում:
Մի օր Դաթա Վանիշվիլին արթնացել է և տեսել, որ իր տան մի մասը հայտնվել է բռնազավթված գոտում: Դաթային հնարավորություն չի տրվում գնալ և վերցնել իրեն հասնող թոշակը:
Հեղինակ -
Edgar Barsegyan