Նյու Յորք Թայմս. Երեք եվրոպական երկրներ պատրաստում են Ուկրաինայի խաղաղության բանակցություններին մասնակցելու ծրագիր՝ վախենալով, որ ԱՄՆ-ն մտադիր է նրանց ամբողջությամբ բացառել գործընթացից
Երեք եվրոպական երկրներ աշխատում են ապահովել իրենց մասնակցությունն ու շահերը ուկրաինական խաղաղության բանակցություններում՝ վախենալով, որ Միացյալ Նահանգները պլանավորում է իրենց լիովին բացառել գործընթացից,- հաղորդում է «Նյու Յորք Թայմս»-ը։
Հոդվածի համաձայն՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պատրաստում են բանակցությունների ծրագիր, չնայած դիվանագետներն ու փորձագետները նշում են, որ քիչ հավանական է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում պատրաստ լինի լուրջ խաղաղության համաձայնագրի։
Հրապարակումը նշում է, որ Ֆրանսիան և Գերմանիան առաջատար դեր են խաղում եվրոպական դիրքորոշման մշակման գործում, մինչդեռ Մեծ Բրիտանիան տատանվում է, մասամբ այն պատճառով, որ անհանգստանում է Թրամփի հետ իր հարաբերությունների համար։
«Եվրոպացիները ցանկանում են վստահ լինել, որ Վաշինգտոնն ու Մոսկվան իրենց մեջքի ետևում որևէ համաձայնագիր չեն կնքի», – գրում է ամերիկյան հրատարակությունը։