«Նյու Յորք Թայմս». Կիմ Չեն Ընը ծրագրում է այցելել Ռուսաստան՝ քննարկելու ռուսական բանակին զինամթերք մատակարարելու և ռազմական համագործակցության հարցը
«Նյու Յորք Թայմս». Կիմ Չեն Ընը ծրագրում է այցելել Ռուսաստան՝ քննարկելու ռուսական բանակին զինամթերք մատակարարելու և ռազմական համագործակցության հարցը

«New York Times»-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շուտով կժամանի Ռուսաստան՝ քննարկելու ռուսական բանակին զինամթերք մատակարարելու եւ ռազմական համագործակցության հարցերը։ Հրատարակությունը հրապարակում է տեղեկատվություն՝ հիմնված ամերիկյան և այլ արևմտյան հետախուզական ծառայությունների տվյալների վրա։

Հրատարակության անանուն աղբյուրի համաձայն՝ Կիմ Չեն Ընը, ամենայն հավանականությամբ, Վլադիվոստոկ կժամանի իր զրահապատ գնացքով և կհանդիպի Պուտինի հետ Արևելյան տնտեսական ֆորումին, որը կանցկացվի սեպտեմբերի 10-13-ը։

«Պուտինը ցանկանում է համոզել Կիմին ուղարկել Ռուսաստանին հրետանային արկեր և հակատանկային հրթիռներ, իսկ Կիմ Չեն Ինը ցանկանում է, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեային մատակարարի առաջադեմ արբանյակային տեխնոլոգիաներ և միջուկային սուզանավեր», գրում է New York Times-ը։