Նյու Յորք Թայմս. Իսրայելը հովանավորել է իսրայելամետ ուղերձներ ամերիկացի օրենսդիրների և ամերիկյան հանրության շրջանում տարածելու արշավը
Իսրայելը ֆինանսավորեց ազդեցության արշավ, որն ուղղված էր իսրայելամետ ուղերձների տարածմանը ամերիկացի օրենսդիրների և ամերիկյան հասարակության շրջանում: Տեղեկությունը տարածում է Նյու Յորք Թայմսը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, արշավի նպատակն էր նպաստել Գազայում Իսրայելի գործողությունների նկատմամբ աջակցող վերաբերմունքի ձևավորմանը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ գաղտնի արշավը պատվիրել է Իսրայելի սփյուռքի նախարարությունը։ Գործողության համար հատկացվել է 2 մլն դոլար և դրա իրականացումը վստահվել է Սթոյք քաղաքական մարքեթինգային ընկերությանը, որը գտնվում է Թել Ավիվում։
Սակայն, ինչպես գրում է Նյու Յորք Թայմսը, քարոզարշավը մեկնարկել է անցյալ տարվա հոկտեմբերին եւ մինչ օրս ընթանում է X հարթակում։ Քարոզարշավի գագաթնակետին X-ում հազարավոր կեղծ աքաունթներ ստեղծողները ներկայացել են որպես ամերիկացիներ, որոնց թիրախներն են Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Հաքիմ Ջեֆրիսը և Ջորջիա նահանգի սենատոր Ռաֆայել Ուորնոկը: X-ի կեղծ օգտատերերը նրանց հորդորել են շարունակել ֆինանսավորել Իսրայելի բանակը:
ChatGPT-ն օգտագործվել է X-փոստերի մեծ մասը գրելու համար: Արշավը նաև ստեղծեց երեք կեղծ անգլալեզու լրատվական գործակալություններ, որոնք հրապարակում էին իսրայելամետ հոդվածներ: