«Նյու Յորք Թայմս». Չինացի հաքերները հավանաբար մուտք են գործել Դոնալդ Թրամփի և Ջեյ Դի Վենսի հեռախոսները
«Նյու Յորք Թայմս». Չինացի հաքերները հավանաբար մուտք են գործել Դոնալդ Թրամփի և Ջեյ Դի Վենսի հեռախոսները

Չինացի հաքերները,հավանաբար մուտք են գործել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նրա թեկնածու, Օհայո նահանգի սենատոր Ջեյ Դի Վենսի հեռախոսներին։

Այս մասին հայտնում է «Նյու Յորք Թայմս»-ը։

Հրապարակման համաձայն՝ 2024 թվականի սկզբին ԱՄՆ անվտանգության ծառայությունների աշխատակիցները ամերիկյան հեռահաղորդակցության համակարգերում հայտնաբերել են Չինաստանի հետ կապված հաքերային խմբի հետքեր, որոնք արևմտյան կիբերանվտանգության փորձագետներն անվանել են Salt Typhoon։

Ըստ NYT-ի աղբյուրների՝ միայն վերջերս քննիչները պարզել են, որ չինացի հաքերները հետաքրքրված են կոնկրետ հեռախոսահամարներով։

Հոդվածի համաձայն՝ Թրամփի նախընտրական շտաբը այս շաբաթ տեղեկացվել է, որ նա և Վենսը այն մարդկանց թվում են, որոնց հեռախոսահամարները կոտրել են։ Հրատարակության աղբյուրները նշում են, որ ամերիկացի քննիչներն արդեն պարզում են, թե ինչ տվյալներ են կարողացել ստանալ հաքերները։ Ներկայումս նախաքննությունը նախնական փուլում է։

Ըստ «Նյու Յորք Թայմս»-ի, հաքերային հարձակումը կարող է ունենալ ազգային անվտանգության հեռուն գնացող հետևանքներ:

Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Սթիվեն Չունգը հրաժարվեց մեկնաբանել, թե արդյոք ԱՄՆ նախկին նախագահի և նրա մերձավոր դաշնակցի հեռախոսները հաքերային հարձակումների թիրախ են եղել, փոխարենը մեղադրելով Սպիտակ տանը՝ օտարերկրյա տերությանը դա թույլ տալու համար:

Տեղեկատվության համար, դեռ ապրիլին ԱՄՆ-ը հայտարարեց, որ նկատել է Չինաստանի փորձերը՝ ազդելու ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։