«Նյու Յորք Թայմս» - Այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է ուղղակի հարձակում գործել Իսրայելի վրա՝ Իսմայիլ Հանիեի սպանության պատճառով
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին։ Այս մասին տեղեկություն է տարածում New York Times-ը։
Ինչպես գրում է New York Times-ը, Խամենեին հրաման է տվել Իրանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում՝ որպես պատճառ նշելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը։
Տեղեկության համար՝ երեկ երեկոյան Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն՝ Իրանի նախագահի երդմնակալությունից հետո։ Նրա նստավայրը ռմբակոծվել է Իրանի ժամանակով կեսգիշերին ժամը 02:00-ին։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներն ասել են, որ «Իսմայիլ Հանիեի դաժան սպանությունը անպատասխան չի մնա»։ Իսկ Իրանի հոգեւոր առաջնորդը նշել է, որ Իրանը իր պարտքն է համարում վրեժ լուծել Իսմայիլ Հանիեի սպանության համար։