«Նյու Յորք թայմս». ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ռեկորդային թվով պացիենտ
Ամերիկյան մամուլի փոխանցմամբ, վերջին 24 ժամում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ռեկորդային թվով պացիենտ:
«Նյու Յորք թայմսը» տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է 2 760 պացիետ: Ապրիլի 15-ի օրական ցուցանիշից ավել է, երբ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացավ 2 752 պացիենտ:
Հրատարակության փոխանցմամբ, այժմ ԱՄՆ-ի հիվանդանոցներում բուժում է ստանում ավելի քան 100 հազար մարդ:
Ընդհանուր, համավարակի մեկնարկից մինչ օրս ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 13 միլիոն դեպք: Մահացել է ավելի քան 273 հազար մարդ: