Նյու Յորք Թայմս . ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մոտ 20 դեմոկրատներ կոչ են անում կոնգրեսական Ջո Բայդենին դուրս գալ նախագահական մրցապայքարից
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մոտ 20 դեմոկրատներ հրապարակայնորեն կոչ են անում կոնգրեսական Ջո Բայդենին դուրս գալ նախագահական մրցապայքարից։ Նման հայտարարություն են արել 19 դեմոկրատ կոնգրեսականներ և մեկ դեմոկրատ սենատոր՝ Ներկայացուցիչների պալատի 213-ից։
Այդ մասին գրում է Նյու Յորք Թայմսը։
«Երկրի բարօրության համար մենք կոչ ենք անում նախագահ Բայդենին հանել իր թեկնածությունը նախընտրական մրցապայքարից»,- ասել է Վերմոնտ նահանգի սենատոր Փիթեր Ուելչը։
Կալիֆորնիայի ներկայացուցիչ Մայք Լևինը նշել է, որ «ժամանակն է, որ նախագահ Բայդենը էստաֆետը փոխանցի մեկ ուրիշին»։
Ավելի վաղ Նյու Յորք Թայմսը գրել էր, որ եթե Ջո Բայդենը մնա նախընտրական մրցավազքում, դեմոկրատ ամենախոշոր դոնորները նախատեսում են սառեցնել 90 միլիոն նվիրատվություն։