«Նյու Յորք Թայմս» - ԱՄՆ-ն ամբողջությամբ Ռուսաստանին չի փոխանցել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասին տեղեկությունը, քանի որ խուսափել է սեփական աղբյուրը բացահայտելուց
ԱՄՆ-ն ամբողջությամբ Ռուսաստանին չի փոխանցել Մոսկվայում ծրագրված ահաբեկչության մասին տեղեկությունը, քանի որ խուսափել է սեփական աղբյուրը բացահայտելուց, այս մասին հայտնում է «Նյու Յորք Թայմսը»՝ հենվելով ԱՄՆ վարչակազմի սեփական աղբյուրի վրա։
«Վաշինգտոնի և Մոսկվայի թշնամական հարաբերությունները թույլ չտվեցին ԱՄՆ-ին տրամադրել Մոսկվային ահաբեկչության մասին որևէ լրացուցիչ տեղեկատվություն, բացի այն, ինչ պահանջվում էր կիսվել: Դա արվել է՝ հաշվի առնելով այն վտանգը, որ ռուսական իշխանությունները կարող են բացահայտել աղբյուրները կամ հետախուզական մեթոդները»,- գրում է ամերիկյան ազդեցիկ հրատարակությունը։
Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը ԱՄՆ-ից 48 ժամվա ընթացքում սպասվող ահաբեկչական սպառնալիքի մասին տեղեկություն է ստացել դեռ մարտի սկզբին, և Մոսկվան, հավանաբար, ուշադրություն է դարձրել ժամկետի վրա, և երբ այս ժամանակահատվածն ավարտվել է, Վաշինգտոնի նախազգուշացումը անվստահություն է առաջացրել Կրեմլի նկատմամբ։
Կրեմլն արդեն արձագանքել է «New York Times»-ի հոդվածին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ինքը ոչինչ չգիտի հոդվածում պարունակվող տեղեկատվության մասին։
Տեղեկության համար, մարտի 7-ին ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ «ծայրահեղականները ծրագրում են մոտ ապագայում հարձակվել Մոսկվայում զանգվածային հավաքների, այդ թվում՝ համերգների վայրերի վրա և կոչ են արել իր քաղաքացիներին խուսափել մարդաշատ վայրերից»։ Ահաբեկչությունից հետո արդեն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բյուլնիկովը խոստովանել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները նախազգուշացրել են ռուսական կողմին ահաբեկչության նախապատրաստման մասին, թեև դա ընդհանուր տեղեկություն էր, որն այն ժամանակ չհաստատվեց։ Ահաբեկչությունը «Crocus City Hall» համերգասրահում տեղի է ունեցել մարտի 22-ին։ Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 143 մարդ։ Ռուսաստանում հայտարարվել է, որ ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ չորս անմիջական հանցագործները։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։