Նյու Յորք նահանգում կարմրուկի դեպքերի աճող քանակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ-ում՝ Նյու Յորք նահանգում, կարմրուկի դեպքերի աճող քանակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:
Նահանգի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ այս տարի Նյու Յորք նահանգում վարակիչ հիվանդության ավելի քան 100 դեպք է արձանագրվել, իսկ առողջապահության տեղական դեպարտամենտները կանխարգելման նպատակով կիրառել են կարմրուկի, խոզուկի և կարմրուկախտի պատվաստանյութի ավելի քան 1 000 դոզա:
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը կարմրուկի դեմ պայքարի նպատակով արտակարգ դրություն է հայտարարել: Նրա խոսքով՝ պատվաստանյութի թեստավորման և կիրառման թույլտվություն ունեցող առողջապահության մասնագետների թիվը կավելանա և կներառի պարամեդիկներին ու դեղագործներին, իսկ բուժքույրերը թեստավորում նշանակելու իրավունք կստանան:
«Այս արտակարգ միջոցառումները կպաշտպանեն նյույորքցիներին և աջակցություն կցուցաբերեն մեր բուժպերսոնալին, ովքեր անհոգնում աշխատում են այս հիվանդության տարածման դեմ պայքարում»,- հայտարարել է Հոքուլը:
Արտակարգ դրությունն ուժի մեջ կմնա առնվազն մինչև նոյեմբերի 4-ը: Միևնույն ժամանակ, Փենսիլվանիայում, որը սահմանակից է Նյու Յորք նահանգին, այս տարի կարմրուկի վարակիչ հիվանդությունից հինգ մարդ է մահացել, և արձանագրվել է դրա ավելի քան 1 000 դեպք: