Նուրսուլթան Նազարբաևը Վաշինգթոնում կհանդիպի Դոնալդ Թրամփին
Նուրսուլթան Նազարբաևը Վաշինգթոնում կհանդիպի Դոնալդ Թրամփին

Հունվարի 16-ին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

Ղազախստանը հունվարի 1-ից ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը:

Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն ու Նազարբաևը քննարկելու են միջազգային մարտահրավերները, այդ թվում՝ Աֆղանստանի խնդիրը, հարցերը, որոնք քննարկվելու են Անվտանգության խորհրդում Ղազախստանի նախագահության ընթացքում: