Նունու Միցկևիչը մեկ անգամ ևս պարզաբանում է միասնական ազգային քննությունների համար տրված հանձնարարականները
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, Նունու Միցկևիչը պարզաբանում է այն հանձնարարականները, որոնց պաշտպանումը պարտադիր կլինի քննչական գործընթացի ժամանակ:
Ինչպես հայտարարել է փոխնախարարը, ազգային քննությունների համար մշակված հանձնարարականները գրված են քննություններին մասնակից դիմորդների, ուսանողների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր անմիջական մասնակցություն ունեն քննություններին:
«Մեր հիմնական նպատակը նրանց առողջությունն է, որպեսզի կարողանանք պաշտպանել յուրաքանչյուրին: Հետևաբար բոլոր հանձնարարականները պետք է պաշտպանել: Դիկամ կրելը կլինի պարտադիր, և եթե դիմորդը խախտի այդ կարգը կստանա նախազգուշացում:
Ինչ վերաբերում է առողջական խնդիրներ ունեցող դիմորդներին, ինչպես արդեն հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն, Ամիրան Գամղրելիձեն, եթե դիմորդը տեղեկանք կներկայացնի առողջական խնդիրների մասին և որ իրեն անհրաժեշտ են հատուկ պայմաններ, այդ փաստարկը հաշվի կառնվի ամեն կերպ: Նման դիմորդների համար մենք կունենանք առանձին տարածք: Յուրաքանչյուր քննչական տարածքում կլինեն բժիշկներ»,- ասել է Միցկևիչը: