Նունու Միչկևիչ. Ուսուցիչների պատվաստումների մակարդակը բարձրանում է, և հույս ունենք, որ այն կաճի
Պատվաստման պարտականությունն այսօր կրթական տարածքում չի դիտարկվում, – ասաց կրթության փոխնախարար Նունու Միչկևիչը:
Ըստ փոխնախարարի, պարտադիր պատվաստումը միայն այն ուսանողների համար է, ովքեր անմիջական շփում ունեն պացիենտի հետ:
«Ինչպես գիտեք, պատվաստումը պարտադիր է միայն բարձրագույն կրթութան այն ուսանողների համար, ովքեր սովորում են առողջապահական ծրագրերում և անմիջական շփման մեջ են հիվանդի հետ, պարտադիր է միայն որոշակի հատվածի համար: Պատվաստումը պարտադիր չէ այլ մակարդակներից որևէ մեկում՝ ոչ ընդհանուր, ոչ մասնագիտական, ոչ ավելի բարձր մակարդակներում: Ինչ վերաբերում է ուսուցիչների պատվաստումների մակարդակին, ապա վիճակագրությունն աճում է», – ասաց Միցկևիչը: