Նշանակվել է Բանգկոկ-Թբիլիսի-Բանգկոկ ուղիղ չարտերային ավիաչվերթ
Նշանակվել է Բանգկոկ-Թբիլիսի-Բանգկոկ ուղիղ չարտերային ավիաչվերթ

Թայլանդական «Thai AirAsia X» ավիաընկերությունը սկսում է Վրաստանի ուղղությամբ իրականացնել չարտերային չվերթներ:

Բանգկոկ-Թբիլիսի-Բանգկոկ ավիաչվերթներն իրականացվելու են 2019-2020 թվականներին ձմռան սեզոնի ընթացքում, մասնավորապես, դեկտեմբերի 25, 27-28, 29-ին և հունվարի 1, 2 և 6-ին (6 չվերթ):

Ավիաչվերթներն իրականացնելու է «Airbus A330» օդանավը: