Ի նշան բողոքի, խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նիստը լքել է մի քանի պատգամավոր
«Գողական աշխարհի հետ» կապ ունենալու առնչությամբ պատրաստված օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ, խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նիստը մի քանի պատգամավոր լքել է ի նշան բողոքի: Նիստը լքել են Անրի Օխանաշվիլին, Վանո Զարդիաշվիլին, Դավիթ Մաթիկաշվիլին, Գիորգի Խատիձեն, Ռատի Իոնաթամիշվիլին:
Կոմիտեի նիստին կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վանո Զարդիաշվիլին բարձրացրել էր հարց, որ «գողական աշխարհի» առնչությամբ պատրաստված օրենսդրական փոփոխությունների քննարկումը տեղի ունենար փակ ռեժիմում:
Զարդիաշվիլին նշել է, որ հարցի բովանդակությունից ելնելով, նիստի փակ լինելը նպատակահարմար էր իրավական տեսանկյունից և ոչ թե ոչ քաղաքական:
Պատգամավորի խոսքով, նման հարցեր քննարկելիս, նիստերը փակ լինելու նախադեպեր գոյություն ունեն աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում: