Հունաստանի մայրաքաղաքի հարավ-արեւելքում ուժեղ հրդեհ է բռնկվել անտառում։
Հրդեհի պատճառով սկսվել է աղետի գոտում մոտ գտնվող չորս բնակավայրերի բնակիչների տարհանումը։
Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում է ուժեղ քամին։ Վթարի վայրում մոբիլիզացված է 78 հրշեջ և 26 միավոր հատուկ տեխնիկա։ Հրդեհը մարելու համար անհրաժեշտ է եղել օգտագործել ուղղաթիռներ։