Նրանք, ովքեր այդքան տարված են բարոյական պատվանդանով, երեկ Ամերիկայի դեսպանին, նրա իսկ դեսպանության էջում կոչում էին Գավրիլով, ոստիկաններին սպառնում էին ծնողներին որոնելով. Շալվա Պապուաշվիլի

21:59, 18.02.2021

Նրանք, ովքեր այդքան տարված են բարոյական պատվանդանով, երեկ հոգեբանորեն հարձակվել են դատավորի վրա, Ամերիկայի դեսպանին իր իսկ դեսպանատան էջում կոչել են Գավրիլով,- այս մասին խորհրդարանական մեծամասնության անդամ, Շալվա Պապուաշվիլին գրել է իր «ֆեյսբուքի» էջում:

«Մի փոքր երեկվա մասին: Երեկ մենք տեսանք տխուր պատկեր: Ոչինչ նոր չէ, բայց, այս անգամ էլ, հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են մեր ընդդիմախոսները համառորեն ցույց տալիս իրենց առավել ջանասիրաբար քողարկված կողմը: Նրանք, ովքեր այդքան տարված են բարոյական պատվանդանով, երեկ հոգեբանորեն հարձակվել են դատավորի վրա, ԱՄՆ-ի դեսպանին, իր իսկ դեսպանատան էջում կոչել են Գավրիլով, սպառնացել են Վրաստանի ոստիկաններին, որ կգտնեն իրենց ծնողներին, խարխլելով վրացական պետությունը:

Նրանք, ովքեր տարված են «Սթեյթքեփչերի» գաղափարով, չեն ցանկանում տարբերակել «Վրացական երազանքը» և վրացական պետությունը և չեն գիտակցում, որ նրանք իրենց ատելությունը ուղղում են իրենց հայրենիքի դեմ:

Եվ այս ամենը Տիրոջ անունից, դուրս եկեք Բաբլից, դրսում մեկ այլ Վրաստան է», – գրել է Պապուաշվիլին:

Նմանատիպ