Նպատակային սոցիալական աջակցության հայտերը կբավարարվեն մինչև Ամանոր
Նպատակային սոցիալական աջակցության հայտերը կբավարարվեն մինչև Ամանոր

Նպատակային սոցիալական օգնության դիմումները կբավարարվեն մինչ Նոր տարի, – հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան:

Ինչպես նշել է Գախարիան, արդեն ստացվել է ավելի քան 65 հազար դիմում, որից բավարարվել է 54 հազար դիմումը:

«Ի պատասխան նպատակային սահմանափակումների, որոնք սկսվել են նոյեմբերի 28-ին, Վրաստանի կառավարությունը հայտարարեց քաղաքացիների նպատակային սոցիալական աջակցության չորրորդ ալիքի մասին: Ես նկատի ունեմ միանվագ 300 լարի օգնություն: Այսօրվա դրությամբ ստացվել է ավելի քան 65 հազար դիմում, որից բավարարվել է 54 հազար դիմումը: Իհարկե, մենք կբավարարենք բոլոր դիմումները, որոնք ստացել են մեր քաղաքացիները մինչև Ամանորից», – հայտարարել է Գիորգի Գախարիան:

Հաշվի առնելով Վրաստանում առկա համաճարակաբանական իրավիճակը, վարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական համակարգող խորհուրդը ընդունել է քաղաքացիների և մասնավոր սեկտորի աջակցության նոր փաթեթ: