Նոյեմբերին, Թբիլիսիում անցկացվելու է GCC-Վրաստան համատեղ բիզնես-ֆորումը
Նոյեմբերին, Թբիլիսիում անցկացվելու է GCC-Վրաստան համատեղ բիզնես-ֆորումը

Սաուդյան Արաբիայի թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Ջանջղավան հանդիպել է Ծոցի համագործակցության խորհրդի (Gulf Cooperation Council – GCC) գլխավոր քարտուղար Աբդուլատիֆ ալ-Զայանին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը քննարկել են GCC-ի երկրների (Սաուդյան Արաբիա, Քաթար, Քուվեյթ, Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման) և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան:

Արատքին գերատեսչության տեղեկությամբ, հատկապես նշվել է Ծոցի երկրների և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների կարևոր ակտիվացումը և խորացումը, այդ թվում զբոսաշրջության ոլորտում համագործակցության աճող ներուժը և հնարավորությունները: Այլ հարցերի հետ միասին խոսքըր վերաբերել է նաև ընթացիկ տարվա նոյեմբերին Թբիլիսիում նախատեսված GCC-Վրաստան համատեղ բիզնես-ֆորումի հայեցակարգային և կազմակերպչական հարցերին: