Նոյեմբերին Թբիլիսիից Ռիգայի և Փարիզի ուղղությամբ կկատարվի շաբաթական մի քանի կանոնավոր չվերթ
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի փոխանցմամբ, նոյեմբերին Թբիլիսիից Ռիգայի և Փարիզի ուղղությամբ կկատարվի շաբաթական մի քանի կանոնավոր չվերթ:
Նրանց փոխանցմամբ, չվերթների ցուցակն այսպիսին է.
Թբիլիսի – Ռիգա – Թբիլիսի – երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ
Թբիլիսի – Փարիզ – Թբիլիսի – չորեքշաբթի, կիրակի:
«Լատվիա մուտք գործող անձանց համար պարտադիր է անցնել 10-օրյա ինքնամեկուսացում: Լատվիան որպես տարանցիկ կիրառելու համար օդանավակայում մնալու առավելագույն ժամանակը չպետք է գերազանցի 12 ժամը: Ֆրանսիայի սահմանն առանց նախապայմանի բաց է Վրաստանի համար»,- նշված է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տարածած տեղեկության մեջ:
Կառավարության որոշմամբ, նոյեմբերից Եվրոպայի ուղղությամբ Թբիլիսիի և Քութաիսիի օդանավակայաններից կվերականգնվեն ուղիղ ավիաչվերթները: