Նոյեմբերից, Եվրոպայի ուղղությամբ, Թբիլիսիի և Քութաիսիի օդանավակայաններից ծրագրվում է վերականգնել են ուղիղ չվերթները
Նոյեմբերից, Եվրոպայի ուղղությամբ, Թբիլիսիի և Քութաիսիի օդանավակայաններից ծրագրվում է վերականգնել են ուղիղ չվերթները ,- այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Վարչապետի խոսքով, հոկտեմբերի վերջից նախատեսվում է նաև չվերթներ ավելացնել արդեն գործող թռիչքներին:
«Այն բանից հետո, երբ որոշում կայացրեցինք նոյեմբերից աստիճանաբար վերականգնել օդային երթևեկությունը, բայց շատ զգույշ, առաջին քայլը կլինի հոկտեմբերի վերջին թռիչքների ավելացումը արդեն իսկ գոյություն ունեցող թռիչքներին: Դրանք են Ֆրանսիայի, Փարիզի և Մյունխենի ուղղությունները, առաջին քայլը կլինի այդ ուղղություններին չվերթների ավելացումը, ինչը բացի նրանից, որ մեր քաղաքացիներին հնարավորություն կտա մեկնել Եվրոպա, տնտեսությանը կտա մի փոքր ավելի թթվածին և կօգնի մեզ հեշտությամբ երկիր բերել դիտորդների: Միևնույն, նոյեմբերից, Եվրոպայի ուղղությամբ, Թբիլիսիի և Քութաիսիի օդանավակայաններից ծրագրվում է վերականգնել են ուղիղ չվերթները»,- ասել է Գիորգի Գախարիան: