Նոյեմբերից օկուպացված Աբխազիայում Ռուսաստանի կողմից կսահմանափակվի էլեկտրաէներգիայի մատակարարումը
Նոյեմբերից օկուպացված Աբխազիայում Ռուսաստանի կողմից կսահմանափակվի էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Չեռնոմորէներգո»-ի գլխավոր տնօրեն Թեմուր Ջինջոլիան հայտնել է, որ էներգիայի սակավության պատճառով ամեն օր չորս ժամով էլեկտրաէներգիան կանջատվի։ Նրա խոսքով, Աբխազիայի օկուպացիոն ռեժիմը Ռուսաստանից էլեկտրաէներգիա կգնի կոմերցիոն գնով։
«Ներկայումս Աբխազիայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը կազմում է 260 մլն կՎտժ։ Այդ կապակցությամբ «Ինտեր Ռաոյի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի 1-ից Ռուսաստանից 180 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի մատակարարման մեկնարկի մասին (նոյեմբերին՝ 60 մլն կՎտ/ժամ, իսկ դեկտեմբերին՝ 120 մլն կՎտ/ժամ)։ Դեֆիցիտը ծածկելու նպատակով նոյեմբերից հանրապետության ողջ տարածքում չորսժամյա հոսանքազրկումներ կսահմանվեն»,- ասել է Ջինջոլիան։
«Չեռնոմորէներգո»-ի գլխավոր տնօրենի խոսքով, հետագա իրավիճակը կախված կլինի ԷնգուրՀԷԿ-ի ամբարտակի ջրի մակարդակից, ներհոսքից և կայանի հզորությունից։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԷնգուրՀԷԿ-ի ամբարտակում ջրի մակարդակը այս պահին կազմում է ծովի 427 մետր։ Եթե ջրի մակարդակը 420 մետրից ցածր լինի, կայանը չի աշխատի։