Նոյեմբերի 9-ին և 10-ին Ռիկոտի թունելում տեղաշարժի սահմանափակումներ կսահմանվեն
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ճանապարհի 143 կմ.-ում գտնվող Ռիկոտի թունելում, կանխարգելիչ աշխատանքների նպատակով, նոյեմբերի 9-ի ժամը 00:00-ից մինչև ժամը 06:00-ն և նոյեմբերի 10-ին՝ ժամը 00:00-ից մինչև 06:00-ն, բոլոր տեսակի երթևեկությունն արգելված է։ Իսկ մնացած օրվա ընթացքում երթևեկությունն ազատ է։
Այս ընթացքում երթևեկությունը կիրականացվի Ռիկոթի թունելի շրջանցող ճանապարհով։
Շարժումն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։