Նոյեմբերի 9-ից Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռութսավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում կդադարեցվի մասնավոր և պետական մանկապարտեզների գործունեությունը
Նոյեմբերի 9-ից Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռութսավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում կդադարեցվի մասնավոր և պետական մանկապարտեզների գործունեությունը

Նոյեմբերի 9-ից Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռութսավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում կդադարեցվի մասնավոր և պետական մանկապարտեզների գործունեությունը:

Այս մասին հայտարարել է շրջանային զարգացման ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլին՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:

«Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում նոյեմբերի 9-ից կդադարեցվի մասնավոր և պետական մանկապարտեզների գործունեությունը:

Նույն քաղաքներում մունիցիպալիտետների հետ ակտիվ աշխատում ենք, որ նրանց կողմից ակտիվորեն ձեռնարկվեն որոշ միջոցառումներ, որպեսզի հասարակական տրանսպորտում սահմանափակվի մարդկանց թիվը: Սակայն դա չի նշանակում, որ ցերեկվա ժամերին հասարակական տրանսպորտի թիվը կամ տեղաշարժը պետք է սահմանափակվի: Մենք զրուցում ենք միայն տրանսպորտային միջոցներում ավելի քիչ մարդու տեղաշարժի մասին»,- հայտարարել է Ցքիտիշվիլին: